Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է տոնել Եվրոպայի չեմպիոնությունը
Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» եզրային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն DAZN Italia-ի հետ զրույցում կիսվել է, թե ինչպես է տոնել Եվրո-2016-ի չեմպիոնությունը։
«Այդ նվաճումը ես կարող եմ իմ կարիերայի ամենակարևոր հաղթանակը համարել։ Եզրափակիչ խաղում ես թե՛ ծիծաղում, թե՛ արտասվում և թե՛ մարզչի աշխատանք կատարում։ Ես ընդհանրապես ալկոհոլ չեմ օգտագործում, սակայն խաղից հետո մեկ գավաթ շամպայն խմեցի ու արբեցի։ Այդ օրն այնքան երջանիկ էի, կրկնում եմ, դա կյանքիս ամենակարևոր տիտղոսն է»,- նշել է Ռոնալդուն։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական