Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է մտածել գոլերը նշելու իր ոճը

Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է մտածել գոլերը նշելու իր ոճը

21/12/2019 - 15:51

Ինչպես տեղեկացնում է DAZN-ը՝ «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ գոլերը նշելու իր ոճը միտումնավոր չի մտածել։

Գոլ խփելուց հետո պորտուգալացին վազում է անկյունային դրոշակի մոտ, օդում 180 աստիճանի պտույտ է կատարում, ձեռքերը հետ է տանու և բարձրաձայն գոռում է «siii», որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «այո»։

«Ես սկսեցի «si» բացականչել, երբ խաղում էի «Ռեալի» կազմում։ Հաղթանակի դեպքում բոլորը բացականչում էին «si»։ Չգիտես ինչու ես նույնպես սկսեցի բացականչել։

Հիշում եմ, թե ինչպես էին Լոս-Անջելեսում պատրաստվում հերթական մրցաշրջանին։ Մենք ընկերական խաղ անցկացրինք «Չելսիի» դեմ և ես դարձա գոլի հեղինակ՝ տոնելով այդ կերպ։ Ինձ հարցրին թե ինչու՞ այդպես տոնեցի, սակայն ես չգիտեի ինչ պատասխանեի, քանի որ դա ինքնաբերաբար ստացվեց։ Միշտ նշել եմ, որ լավագույն բաները ինքնաբերաբար են ստացվում»,- եզրափակել է պորտուգալացին։

Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն Ա սերիայի շրջանակում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 10 գոլ հեղինակ։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023