Ռոնալդուն շարունակում է պատմություն կերտել՝ Ա սերիայի շրջանակում գրանցելով վերջին 59 տարվա լավագույն ցուցանիշը
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 0։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։
Թուրինյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ գոլահար Կրիշտիանու Ռոնադուն, ինչի շնորհիվ Ա սերիայի շրջանակում գրանցել է վերջին 59 տարվա լավագույն ցուցանիշը։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, «Կալչիոյի» շրջանակում օրացուցային ողջ տարում արդեն հեղինակել է 33 գնդակ, իսկ նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր 1961 թվականին, որը գրանցել էր Օմար Սիվորին, ով նույնպես հանդես է եկել «բյանկոներիների» կազմում։
Հավելենք, որ 2020 թվականին Կրիշտիանուն դեռևս կարող է բարելավել իր ցուցանիշը․ «Յուվենտուսը» դեկտեմբերի 22-ին կանցկացնի տարվա վերջին հանդիպումը՝ սեփական հարկի տակ մրցելով «Ֆիորենտինայի» դեմ։
35-ամյա հարձակվողը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Նա գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը, իսկ մոտակա հետապնդող Զլատան Իբրահիմովիչն իր ակտիվում ունի 10 գնդակ։
# Ա-սերիա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պարմա, Օմար Սիվորի