Ռոնալդուն մայրիկին 100 հազար եվրո արժողությամբ մեքենա է նվիրել
Մայիսի 3-ին Պորտուգալիայում ամեն տարի նշվում մայրիկների օրը։ Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թանկարժեք նվեր է մատուցել իր մայրիկին՝ Դոլորեշ Ավեյրուին։
Ֆուտբոլիստը մորը նվիրել է 100 հազար եվրո արժողությամբ Mercedes GLC Coupe մեքենա։ Ավեյրուն սոցցանցերում կատարել է գրառում՝ գրելով․
«Շնորհակալ եմ երեխաներիս նվերի համար, որը ստացել եմ այսօր։ Շնորհավոր մայրիկների օր»:
Հիշեցնենք, որ Դոլորեշ Ավեյրուն մոտ երկու ամիս առաջ գլխուղեղի կաթված էր տարել՝ հոսպիտալացվելով, սակայն նրա վիճակն այժմ կայուն է։
# Դոլորեշ Ավեյրու, Կրիշտիանու-Ռոնալդու