Ռոնալդուն հիանալի կերպով դուրս եկավ ինքնամեկուսացումից🎥
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում առաջնության վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվել էր նորեկ «Սպեցիային»։
Առաջին խաղակեսից հետո անակնկալ հաշիվ էր վառվում լուսատախտակին։ 14-րդ րոպեին Ալվարո Մորատայի խփած գոլին, տանտերերը 32-րդ րոպեին պատասխանեցին Տոմազո Պոբեգայի գոլով։
56-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ կորոնավիրուսը հաղթահարած Կրիշտիանու Ռոնալդուն և միանգամից ամեն ինչ փոխվեց։ Նախ 59-րդ րոպեին Կրիշը առաջ մղեց «բյանկոներիներին», ապա 67-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոն էլ ավելի մեծացրեց «Յուվեի» առավելությունը։
76-րդ րոպեին էլ Ռոնալդուն հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ դնելով խաղի վերջակետը՝ 1։4։
Անդրեա Պիռլոյի սաները այս հաղթանակից հետո վաստակեցին 12 միավոր և բարձրացան 2-րդ հորիզոնական, իսկ «Սպեցիան» 5 միավորով 16-րդն է։
# Ա-սերիա, Ադրիեն Ռաբիո, Ալվարո Մորատա, Անդրեա Պիռլո, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվե, Յուվենտուս, Սպեցիա, Տոմազո Պոբեգա