Ռոնալդուն հերթական մարզմանը ժամանել է չորս ժամ շուտ
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի հերթական մարզմանը ժամանել է չորս ժամ շուտ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի գոլահարը մարզմանը շուտ է ժամանել, որպեսզի ինքնուրույն մարզվի, ինչից հետո նրան միացել են Ռոնալդուի խաղընկերներն ու ակումբի մարզչական շտաբը։
Ըստ վերջին մարզումային թեստերի՝ Ռոնալդուն գտնվում է հիանալի մարզավիճակում։ Նշվում է, որ այժմ պորտուգալացին նույնսիկ ավելի լավ մարզավիճակում է, քան նախքան առաջնության դադարը։
35-ամյա պորտուգալացին իտալական Ա սերիայի շրջանակում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Ա-սերիա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս