Ռոնալդուն երկուշաբթի Marca-ի կողմից կստանա Լեգենդ մրցանակը

Ռոնալդուն երկուշաբթի Marca-ի կողմից կստանա Լեգենդ մրցանակը

26/07/2019 - 16:25

Marca-ն կպարգևատրի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Հուլիսի 29-ին պորտուգալացին կպարգևատրվի «Լեգենդ» մրցանակով, որը ֆուտբոլիստին կտրվի նրա կարիերայի համար:

Մրցանակը սկսել է տրվել 1997 թվականից: Ավելի վաղ այս մրցանակին արժանացել են Լիոնել Մեսսին, Դիեգո Մարադոնան, Մայքլ Ֆելպսը, Միխաել Շումախերը և Մայքլ Ջորդանը:

Ռոնալդուն անցած մրցաշրջանում իր կարիերայում առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: Ընդհանուր՝ պորտուգալացին նվաճել է 29 մրցանակ, որոնցից 2-ը հավաքականի կազմում: 34-ամյա հարձակվողը 1 մրցանակ նվաճել է «Սպորտինգի» կազմում, 9-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, 15-ը՝ «Ռեալի» հետ և ևս 2-ը՝ «Յուվենտուսի» կազմում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023