Ռոնալդուի ցուցանիշը լավագույնն է թոփ – 5-ում․ նա գերազանցեց Լովանդովսկուն և դեռ մեկ խաղ էլ ունի իր ակտիվում
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ կայացած «Պարմայի» դեմ արտագնա խաղում (0։4) խփեց իր 33-րդ գնդակը Ա սերիայի 2020 թվականի օրացուցային տարում։
Այս ցուցանիշով պորտուգալացին շրջանցեց Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի արդյունքը, ով Բունդեսլիգայում ընթացիկ տարում 32 գոլ է խփել։
Այսպիսվ՝ Ռոնալդուն դարձավ 2020 թվականի թոփ – 5 առաջնությունների լավագույն ռմբարկուն՝ խփելով 33 գնդակ, հատկանշական է, որ մինչև տարեվերջ նա դեռ հնարավորություն ունի բարելավելու այդ ցուցանիշը։
Ա սերիայի 14-րդ տուրում դեկտեմբերի 22-ին «Յուվենթուսը» կխաղա «Ֆիորենտինայի» դեմ։
Ընթացիկ առաջնությունում Կրիշտիանուն մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ։
# Բավարիա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ռոբերտ-Լևանդովսկի