Ռոնալդուի բախումը Չեխիայի հավաքականի դարպասապահի հետ և վնասվածքը 🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբում Պորտուգալիայի հավաքականը Պրահայի «Ֆորտունա Արենա» մարզադաշտում մրցում է Չեխիայի ընտրանու դեմ։
13-րդ րոպեին պորտուգալացիների կիսապաշտպան Վիլիամ Կարվալիուն փորձեց հարվածային դիրք դուրս բերել Կրիշտիանու Ռոնալդուին, ով մրցակցի տուգանային հրապարակում, փորձելով հասնել գնդակին, բախվեց Չեխիայի հավաքականի դարպասպաահ Տոմաշ Վացլիկին։
Բախման հետևանքով 37-ամյա հարձակվողը քթի հատվածում վնասվածք ստացավ և արնահոսում էր։
Պորտուգալիայի հավաքականի բուժանձնակազմը մի քանի րոպե օգնություն էր ցույց տալիս Ռոնալդուին, ում քթի վրա վիրակապ դրեցին, ինչը թույլ տվեց վերջինիս շարունակել հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Չեխիայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, Տոմաշ Վացլիկ