Ռոնալդու. «Զգում եմ, որ դեռ օգնում եմ հավաքականին»
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ դեռ օգնում է Պորտուգալիայի հավաքականին.
«Ես իմ մտքում միշտ մեկնարկային կազմի խաղացող եմ, բայց նաև հարգում եմ մարչի որոշումները։ Զգում եմ, որ դեռ օգնում եմ հավաքականին։ Եթե որևէ փոփոխություն նկատեմ, ինքս կընդունեմ դա և կհեռանամ»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է A Bola-ն։
Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականում հանդես է գալիս 2003 թվականից, որի կազմում 212 խաղում դարձել է 130 գոլի ու 45 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am էլ
# Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական