Ռոնալդու. «11-մետրանոցից գոլ խփելը երբեմն շատ դժվար է»🎥
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Սլովենիայի դեմ խաղում (0-0, 11մ` 3-0) չիրացրած 11-մետրանոց հարվածի մասին.
«11-մետրանոցից գոլ խփելը երբեմն շատ դժվար է։ Կարիերայի ընթացքում 200-ից ավելի գոլ ունեմ 11-մետրանոցից, բայց ինչ-որ պահի շփոթություն է առաջանում։ Չեմ կողմնորոշվում հարվածել աջ, ձախ, թե կնետրոնով։
Այս տարի արդեն երկու անգամ վրիպել եմ 11-մետրանոցից, բայց, միևնույն է, հաղթանակ եմ տարել։ Կարծում եմ` ֆուտբոլը երբեմն պետք է արդար լինի։ Պորտուգալիան արժանի էր հաղթանակի»,- մեջբերում է Record-ը։
Հիշեցնենք, որ Սլովենիայի դեմ հանդիպման 105-րդ րոպեին 39-ամյա Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից. մրցակցին փրկեց դարպասապահ Յան Օբլակը։
Պորտուգալիան մրցակցին հաղթեց հետխաղյա 11-մետրանոցներով։ Հարվածաշարում փայլեց «Պորտու» դարպասապահ Դիոգու Կոշտան, որը հետ մղեց սլովենացիների իրացրած երեք հարված։ «Սելեսաոն» պայքարը շարունակելու է Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում, որտեղ մրցելու է Ֆրանսիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Կրիշտիանու-Ռոնալդու, Յան Օբլակ, Պորտուգալիայի հավաքական, Սլովենիայի հավաքական