Ռոնալդոն ներողություն է խնդրել աշխարհի բոլոր մայրերից
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է իր հանրահայտ սանրվածքի մասին, որով նա ներկայացել էր 2002 թվականի աշխարհի առաջնության ընթացքում․
«Դա սարսափելի էր։ Ես ներողություն եմ խնդրում աշխարհի բոլոր մայրերից, ովքեր տեսել են, թե ինչպես են իրենց երեխաները կրկնում այդ սանրվածքը։
Ես կիսաեզրափակիչ խաղից առաջ վնասվածք էի ստացել և չէի ցանկանում հարցազրույց տալ որևէ բրազիլական լրատվամիջոցի, այդ պատճառով էլ սանրվածքս այդպես էի սարքել։
Ես մազերս այդպես սարքեցի և խաղընկերներիս հարցրի՝ սազո՞ւմ է այն ինձ, թե՝ ոչ։ Նրանք ինձ պատասխանեցին, որ սանրվածքս սարսափելի է՝ հորդորելով վերացնել այն, սակայն լրագրողները, տեսնելով իմ սանրվածքը, անմիջապես մոռացան վնասվածքի մասին»,- նշել է Ռոնալդոն, ում խոսքերը մեջբերում է Sports Illustrated-ը։
Հիշեցնենք, որ 2002 թվականին Ճապոնիայում և Հարավային Կորեայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպին՝ հաղթելով իր բոլոր խաղերում, իսկ Ռոնալդոն խփած 8 գնդակով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2002, Բրազիլիայի հավաքական, Ռոնալդո