Ռոնալդոն մոտ է Ռոստովի շարքերը համալրելուն
Բուլղարական «Լևսկիի» եզրային հարձակվող Ռոնալդոն մոտ է «Ռոստով» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է «РБ Спорт»-ը, տրանսֆերի հարցում կողմերի բանակացություններն այժմ վերջնական փուլում են։
Աղբյուրի փոխանցմամ` ռուսական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Լևսկիին» վճարելու է 2 մլն եվրո։
Նշվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Ռոստովի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Ռոնալդոն «Լևսկիի» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 66 խաղում դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Ռոստովի» կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուլղարիայի առաջնություն, Լևսկի, Խորեն Բայրամյան, Ռոնալդո, Ռոստով, ՌՊԼ