Ռոնալդինիոն ազատ է արձակվել
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինիոն ազատ է արձակվել Պարագվայի բանտից։
Նախկին խաղացողն այժմ կգտվնի տնային կալանքի տակ, քանի որ հետաքննությունը շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում է AS-ը կալանքի տեսակը փոխելու համար վճարել է ավելի քան 1․6 մլն դոլլար գրավ։
Նախկին ֆուտբոլիստը գտնվելու է Պարագվայի հյուրանոցներից մեկում և նրան մշտապես հսկելու են տեսախցիկների միջոցով։
Հիշեցնենք, որ Ռոնալդինիոն կալանվորվել էր եղբոր հետ կեղծ փաստաթղթեր պահելու մեղադրանքով։
# Ռոնալդինիո