Ռոմանո. «Դանի Ալվեսը վերադառնում է Բարսելոնա»
Բրազիլացի հանրահայտ եզրային պաշտպան Դանի Ալվեսը շուտով կվերադառնա «Բարսելոնա»։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբն ու Ալվեսն արդեն համաձայնեցրել են բոլոր հարցերը. կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է 1 տարով։
Այժմ «Բարսելոնան» սպասում է, որ տրանսֆերը հաստատվի Լա լիգայի կողմից։
38-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանասի» շարքերը համալրելու է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ 2021 թ. սեպտեմբերից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակով։
Այսպիսով, 5 տարի անց բրազիլացի պաշտպանը վերադառնում է հարազատ ակումբ, որի կազմում հանդես է եկել 2008-2016 թվականներին։
Բրազիլացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 391 հանդիպում` դառնալով 21 գոլի և 101 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Ալվես, Լա-լիգա, տրանսֆերներ