Ռոման օգնություն է ուղարկել Հայաստան
Իտալական «Ռոման» իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչը կապված է սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունների հետ։
Ինչպես տեղեկացնում է «գայլերի» պաշտոնական կայքը, ակումբը «Roma Cares» հիմնադրամի օգնությամբ 117 փաթեթ մարզական հանդերձանք և հագուստ է փոխանցել Իտալիայում Հայաստանի դեսպանատանը, որոնք էլ ուղարկվելու են Հայաստանում գործող «Ռոմայի» «Roma Armenia Giallorossi» ֆան-ակումբին։
Մոտ օրերս փաթեթները կհասնեն փան-ակումբի նախագահին, ով աջակցության խնդրանքով դիմել էր «Ռոմային»։
«Մի կողմ դնելով քաղաքական բնույթի ցանկացած կողմնորոշում՝ «Roma Cares»-ը շարունակելու է օգնել ակումբի երկրպագուներին, որոնք ունեն դրա կարիքը՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք գտնվում։
Մենք ցանկանում ենք օգնել երեխաներին, կանանց ու տղամարդկանց, ովքեր ներկա պահին գտնվում են շատ վատ վիճակում»,- նշել է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան։
Հավելենք «Roma Armenia Giallorossi» ֆան-ակումբի կողմից ստացված օգնությունն ուղարկվելու է Արցախ։
# Roma Armena Giallorossi, Roma Cares, Գվիդո Ֆիենգա, Հայաստան, Ռոմա