Ռոման Շիրոկովը ծեծի է ենթարկել մրցավարին📷🎥
Ռուսաստանի հավաքականի, «Զենիթի» և Մոկսվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը հայտնվել է սկանդալի եզրին։ Սիրողական Սելեբրիթի գավաթի շրջանաում կայացած «Матч ТВ» և «Ничего Обычного» հանդիպման ընթացքում Շիրոկովը ծեծի է ենթարկել հանդիպման գլխավոր մրցավարին։
Ինչպես տեղեկացնում է Championat.com-ի լրագրող Դմիտրի Եգորովը, տուժողը եղել է մրցավար Նիկիտա Դանչենկովը։ Շիրկովը ոտքերով հարվածներ է հասցրել Դանչենկովի դեմքին, ինչից հետո նրան առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երբ հանդիպման գլխավոր օպերատորը վազեց դեպքի վայր, որպեսզի նկարահանի տեղի ունեցածը, «Սպարտակի» նախկին կիսապաշտպաններից Անդրեյ Տիխոնովը ասել է․
«Մի նկարահանի՛ր, հիմար»։
Հավելենք, որ Նիկիտա Դանչենկովը դիմել է ոստիկանություն։
# Ռոման Շիրոկով, Ռուսաստանի հավաքական, Սպարտակ