Ռոման կիսապաշտպանությունն ամրապնդելու երեք տարբերակ է դիտարկում
«Ռոման» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել կիսապաշտանության օղակը։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «գայլերի» գլխավոր մարիչ Ժոզե Մոուրինիոն հետաքրքրված է Դանի Սեբալյոսի («Ռեալ Մադրիդ»), Դենիս Զաքարիայի («Բորուսիա Մյունխենգլադբախ») և Մարկուս Պեդերսենի («Ֆեյենորդ») ծառայություններով։
Նշվում է, որ Զաքարիայի տրանսֆերը «Ռոմայի» համար կարժենա 10 մլն եվրո, քանի որ 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ Մարկուս Պեդերսենը գնահատվում է 3 մլն եվրո։
Ինչ վերաբերում է Դանի Սեբալյոսին, ապա իսպանացի կիսապաշտպանի վերաբերյալ որևէ մանրամասն տեղեկություն հայտնի չէ. ընթացիկ մրցաշրջանում նա դեռևս ոչ մի հանդիպման չի մասնակցել «արքայական» ակումբի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Դանի Սեբալյոս, Դենիս Զաքարիա, Ժոզե Մոուրինիո, Մարկուս Պեդերսեն, Ռեալ Մադրիդ, Ռոմա, տրանսֆերներ, Ֆեյենորդ