Ռոման դեռ ցանկանում է գնել Սուսոյին

Ռոման դեռ ցանկանում է գնել Սուսոյին

20/07/2019 - 15:16

«Ռոման» կրկին մտադիր է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Սուսոյին:

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, Միլանյան ակումբը չի ցանկանում հրաժեշտ տալ 25-ամյա իսպանացուն: Բացի այդ նրա հրաժարագրի գումարը կազմում է 40 մլն եվրո:

«Միլանն» իր հերթին հետաքրքրված է Նիկոլո Ձանյոլոյով, բայց «Ռոման» մտադիր է պահպանել կիսապաշտպանին:

Բացի այդ միլանյան ակումբը հետաքրքրվում է հռոմցիների ևս երկու խաղացողներով՝ Ջենգիզ Ունդերով և Պատրիկ Շիկով:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023