Ռոմային տեխնիկական պարտություն են գրանցել Վերոնայի դեմ խաղում
Իտալական Ա սերիայի 1-ին տուրի շրջանակում կայացած «Վերոնա» 0։0 «Ռոմա» խաղում հռոմեական ակումբին տեխնիկական պարտություն են գրանցել։ Այդ մասին տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը։
Բանն այն է, որ «Ռոմայի» կիսապաշտպան Ամադու Դիավարան առաջնության հայտացուցակում գրանցված է որպես 22 տարեկանից փոքր ֆուտբոլիստների ցանկում, այնինչ հուլիսի 17-ին նա արդեն դարձել է 23 տարեկան, ինչն էլ պատճառ է հանդսիցել, որպեսզի «Վերոնային» 3։0 հաշվով հաղթանակ շնորհվի։
«Գայլերը» բողոքարկել են առաջնության որոշումը, սակայն, այն մերժվել է։
# Ա-սերիա, Ռոմա, Վերոնա