Ռոմայի նախկին ավագը տեղափոխվում է ՊՍԺ
«Ռոմայի» եզրային պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին անչափ մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 29-ամյա աջ պաշտպանն արդեն մեկնել է Փարիզ՝ տեղափոխությունն ավարտին հասցնելու։ «Պարի Սեն-Ժերմենը» իտալացի պաշտպանին մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը վարձակալելու է, ինչի դիմաց հռոմեական ակումբը ստանալու է 1 մլն եվրո։ Վարձակալության ավարտից հետո ՊՍԺ-ի ներկայացուցիչներն իրավունք կունենան 9 մլն եվրոյի դիմաց գնել խաղացողի տրանսֆերային իրավունքները։ Ֆլորենցիի՝ ամբողջական իրավունքների գնման դեպքում կողմերի միջև կնքվելու է 3 տարվա պայմանագիր։
Խաղացողի տեղափոխությունը հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով սեպտեմբերի 10-ին Լիգա 1-ի 2-րդ տուրի շրջանակում կայացած «Լանսի» դեմ խաղից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է հետևյալը․
«Ես վստահ եմ, որ մենք պայմանագիր կկքնենք Ալելսանդրո Ֆլորենցիի հետ։ Մենք բանակցում ենք նաև, որպեսզի Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը մնա մեր շարքերում։ Մատե Գենդուզի՞նչ։ Ո՛չ»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
# Ալեսանդոր Ֆլորենցի, Թոմաս ՏՈւխել, ՊՍԺ, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո