Ռոբերտսոնի փառահեղ օրվա ծրագիրը

Ռոբերտսոնի փառահեղ օրվա ծրագիրը

19/04/2020 - 14:35

«Լիվերպուլի» եզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը Twitter-ում կատարել է գրառում և կազմել է իր օրվա ծրագիրը՝ գրելով․

«Կարծում եմ՝ դուք կծանկանայիք իմանալ, թե ինչպես է անցնում Ռոբոյի օրը մեկուսացման պայմաններում»,- գրել է Ռոբերտսոնը։

Նրա օրվա ծրագիրն ունի հետևյալ տեսքը․

8։00 – կերակրել երեխաներին

8։25 – զանգել Տրենտին

8։30 – տղաների հետ զբաղվել յոգայով

9։00 – վերցնել  Irn-Bru (ոչ ալկոհոլային զովացուցիչ խմիչք) և թարմանալ, քանի որ Ռոբոն վաստակել է դա

9։05 – զանգել Տրենտին, որպեսզի ստուգել և իմանալ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է

10։00 – բոլոր դեպքերում՝ վերցնել ևս մեկ  Irn-Bru

10։05 – նայել Միլլիի Instagram-ը (խմբ․՝ խոսքը Ջեյմս Միլների մասին է)

11:05 – մարզասրահ

12։15 – ճաշ

13։15 – գրել Վան Դեյկին, որ կարոտել եմ նրան

15։00 – անկապ զանգել Տրենտին

15։15 – դիտել «Բարսելոնայի» դարպասը անյունայինի խաղարկումից հետո խփած գնդակը, քանի որ Տրենտը խնդրել էր անել դա

15։30 – գնալ այգի և փորձել կրկնել անկյունայինի այդ խաղարկումը

19։00 – երեխաներին պառկեցնել քնելու

22։00 – բարի գիշեր մաղթել Տրենտին

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023