Ռիկի Պուչը չի մտնում Կումանի ծրագրերում
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը, հանարվոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է RAC1-ի լրագրող Ժերար Ռոմերոն, «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը 21-ամյա կիսապաշտպանին տեղեկացրել է, որ հույսեր չի կապում նրա հետ և չի մտնում նրա մարտավարաական ծրագրերում։
Կումանի կարծիքով, այն խաղային համակարգը, որը նա պատրաստվում է տեղադրել «Բարսելոնայի» խաղում, չի համապատասխանում երիտասարդ կիսապաշտպանի խաղաոճին։ Պուչը նման պարագայում ստիպված է լինելու բախվել մեծ մրցակցության, որպեսզի տեղ գտնի ակումբի մեկնարկային կազմում։
Հատկանշական է, որ «Բարսելոնան» սեպտեմբերի 19-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակում պետք է մրցի «Էլչեի» դեմ, իսկ Պուչը չի հայտարվորվել այդ խաղին։
Ավելի հաղ հայտնի էր դարձել, որ Պուչը համարվում է այն 4 ֆուտբոլիստներից մեկը, ովքեր անձեռնմխելի են և չեն վաճառվելու որևէ դեպքում։
Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանի շրջանակում երիտասարդ կիսապաշտպանը կատալոնական ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Էլչե, Ժոան Գամպերի գավաթ, Ռիկի Պուչ, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ