Ռեշֆորդը Պեդրիի ոսկերչական ասիստից հետո առաջին գոլն է խփել Լա լիգայում 🎥
Իսպայիայի Լա լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 1:4 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Սևիլիայից»։
«Բլաուգրանայի» միակ գոլը 45+7-րդ րոպեին խփել է Մարկուս Ռեշֆորդը` աչքի ընկնելով Պեդրիի ոսկերչական ասիստից հետո։ Անգլիացի վինգերը Լա լիգայում դարպասի գրավմամբ աչքի է ընկել առաջին անգամ։
Ռեշֆորդը կատալոնական ակումբ տեղափոխվելուց հետո բոլոր մրցաշարերի 10 խաղում 3 գոլ ու 5 ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am