Ռեյմսի բժիշկն ինքնասպան է եղել կորոնավիրուսով վարակվելուց հետո
Լիգա 1-ը ներկայցնող «Ռեյմսի» բժշիկ Բերնար Գոնսալեսը կորոնավիրուսով վարակվելուց հետո ինքնասպան է եղել։
Բժշկի մահվան մասին լուրը հայտնել է Le Parisien-ը։ Գոնսալեսը 60 տարեկան էր։ Բժիշկն իր կնոջ հետ գտնվում էր կարանտինում, ում մոտ նույնպես հայտնաբերվել էր վարակը։
Հաղորդվում է, որ բժիշկն իր արարքը բացատրել է գրության միջոցով, սակայն Ռեյմսի քաղաքապետ Արնո Ռոբինը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է բացել փակագծերը։
Նշենք, որ «Ռեյմսը» ֆրանսիայի վեցակի չեմպիոն է, երկու անգամ դուրս է եկել Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակիչ, իսկ այժմ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
# Լիգա-1, կորոնավիրուս, Ռեյմս