Ռեալում վնասվածքների համաճարակը շարունակվում է
Ըստ իսպանական հեղինակավոր Marca պարբերականի` Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ձախ պաշտպան Մարսելոյի մոտ կրկնվել է պարանոցի վնասվածքը, որը նրան անհանգստացնում է դեռևս սեպտեմբերի սկզբից։
Այս վնասվածքի պատճառով Մարսելոն ստիպված կլինի բաց թողնել Լա Լիգայի 8-րդ տուրի «Գրանադայի» դեմ հանդիպումը։
Առաջնության խաղից առաջ «Ռեալը» մնացել է առանց ձախ պաշտպանների։ Վնասվածքներ ունեն նաև Ֆերլան Մենդին և Նաչոն, վերջինս վնասվածքի պատճառով կբացակայի մոտ 2.5 ամիս։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Գրանադա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։
# Գրանադա, Մարսելո, Նաչո, Ռեալ Մադրիդ, Ֆերլան-Մենդի