«Ռեալն» ուշքի է գալիս` հաղթելով «Լևանտեին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Լևանտեին»։
«Արքայական» ակումբի հաղթական գոլերը խփեցին Կիլիան Մբապեն ու Ռաուլ Ասենսիոն։
«Լոս բլանկոսը» նոր գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոայի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ։
Մադրիդյան գրանդը նախորդ երկու խաղերում պարտվել էր «Բարսելոնային» (2:3) և Սեգունդան ներկայացնող «Ալբասետեին» (2:3)` չկարողանալով նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու դուրս մնալով «Արքայական գավաթի» խաղարկությունից։
«Ռեալը» 48 միավորով երկրորդն է, «Լևանտեն»` 14 միավորով 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml