Տուխելի թիմերը ՉԼ-ում դարձել են Ռեալի պատմության ամենաանհամարմար մրցակիցները
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Ռեալն» ու «Չելսին» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվը։
Այս արդյունքի շնորհիվ Թոմաս Տուխելը յուրահատուկ նվաճման է հասել «Ռեալի» հանդիպումներում։
Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, գերմանացի մասնագետի գլխավորած թիմերն «Ռեալի» դեմ արդեն չեն պարտվում 5-րդ անգամ անընդմեջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Տուխելը դարձել է մրցաշարի շրջանակում միակ մարզիչը, ով «արքայական» ակումբի դեմ անցկացրել է 5 հանդիպում՝ չկրելով որևէ պարտություն։ Այդ ընթացքում Տուխելը տարել է 1 հաղթանակ, 4 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։
Տուխելի ու «Ռեալի» առաջին բախումը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2016/17 խաղարկությունում, երբ դեռևս մարզում էր «Բորուսիա Դորտմունդը»։ Այդ ժամանակ երկու ակումբներն ընդգրկված էին միևնույն խմբում, իսկ ակումբների միջև կայացած երկու խաղերն ավարտվեցին 2։2 հաշվով։
Հաջորդ երկու դիմակայությունները կայացան արդեն 2019/20 մրցաշրջանում։ Այդ ժամանակ Տուխելն արդեն ՊՍԺ-ի ղեկին էր ու ՉԼ խմբային փուլում կրկին բախվեց «Ռեալին»։ Տնային խաղում ՊՍԺ-ն 3։0 հաշվով հաղթեց մրցակցին, իսկ արտագնա հանդիպումը կրկին ավարտվեց 2։2 հաշվով։
Ապրիլի 27-ին կայացած խաղն էլ 5-րդ անընդմեջ հանդիպումն էր, որի շրջանակում 47-ամյա մասնագետը չպատրվեց «արքայական» ակումբին։
Հավելենք, որ «Չելսի» – «Ռեալ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին՝ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Զինեդին-Զիդան, Թոմաս ՏՈւխել, Չելսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ