«Ռեալի» ֆուտբոլիստը կբացակայի 3 շաբաթ

«Ռեալի» ֆուտբոլիստը կբացակայի 3 շաբաթ

19/01/2025 - 18:15

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 3 շաբաթ, հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի` ֆրանսիացի ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Սելտայի» դեմ խաղում (5:2)։

22-ամյա Կամավինգան այդ հանդիպման լրացուցիչ ժամանակում ցավեր է զգացել և փոփոխություն է խնդրել, սակայն մարզչական շտաբը նրան խնդրել է համբերել, ինչի հետևանքով ֆուտբոլիստը վնասվածք է ստացել։

Ակնկալվում է, որ կիսապաշտպանը շարք կվերադառնա Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ տնային խաղից առաջ։ Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին։

Երիտասարդ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում արդեն երրորդ վնասվածքն է ստանում։ Նա օգոստոսին ստացած ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել 2 ամիս։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023