Ռեալը Մարսելոյին տրանսֆերի է հանել

Ռեալը Մարսելոյին տրանսֆերի է հանել

05/02/2021 - 12:21

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Ռեալի» պաշտպան Մարսելոն, հնարավոր է, լքի «արքայական» ակումբը, քանի որ ակումբը նրան տրանսֆերի է հանել։

«Ռեալը» ցանկանում է 32-ամյա ֆուտբոլիստի վաճառքից գումար աշխատել , քանի դեռ այն հնարավոր է։

Բանն այն է, որ Մարսելոյի և «սերուցքայինների» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, ինչից հետո նա կարող է տեղափեխվել այլ ակումբ անվճար հիմունքներով։

Calciomercato պարբերականն էլ իր հերթին խաղորդում է, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։

Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալ» է տեղափոխվել 2007 թվականին։ Այդ ժամանակ «արքայական» ակումբը բրազիլական «Ֆլումինենսեին» խաղացողի դիմաց վճարեց 6․5 մլն եվրո։ Մինչ այժմ Մարսելոն «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 517 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 100 գոլային փոխանցման հեղինակ։

Վերջին երկու մրցաշրջաններում եզրային պատշպանը կորցրել է իր տեղը ակումբի մեկնարկային կազմում։ Բանն այն է, որ 2019/20 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 23 հանդիպում (2 գոլ և 7 գոլային փոխանցում), իսկ ընթացիկ մրցաշրջանում՝ ընդամենը 8 հանդիպում (3 գոլային փոխանցում)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023