«Ռեալի» չորս ֆուտբոլիստ որակազրկվել է 📸
Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակարկվել են, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական» ակումբն Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվել է «Սելտային»։ Այդ խաղում տանտերերի պաշտպաններ Ալվարո Կառերասն ու Ֆրան Գարսիան հեռացվել են դաշտից։
Կարմիր քարտ էր ստացել նաև պահեստայինների նստարանին մնացած Էնդրիկը, որը խաղավերջում լքել էր տեխնիկական գոտին և վիրավորել հանդիպման չորրորդ պաշտոնյային։
Էներիկն ու Կառերասը որակազրկվել են երկու խաղով, Գարսիան` մեկ։
Երկու խաղ բաց կթողնի նաև «լոս բլանկոսի» ավագ Դանի Կարվախալը, որը հանդիպման վերջում մոտեցել է մրցավար Ալեխանդրո Քինտերոյին և ասել. «Սա է ձեր իրական մակարդակը, իսկ հետո լաց եք լինելու մամուլի ասուլիսներին»։
Այսպիսով, Ֆրան Գարսիան բաց կթողնի Լա լիգայի 16-րդ տուրի «Ալավեսի» դեմ հանդիպումը, իսկ Կառերասը, Կարվախալն ու Էնդրիկը կբացակայեն նաև «Սևիլիայի» դեմ խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալվարո Կառերաս, Դանի Կարվախալ, Էնդրիկ, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆրան Գարսիա