Ռեալի շարքերը շուտով կհամալրի առաջին պուերտոռիկացի ֆուտբոլիստը
Իսպանիայի 3-րդ դիվիզիոնում` Սեգունդա Բ-ում հանդես եկող «Կաստելիոնի» վինգեր Ժերեմի դե Լեոնը շուտով կհամալրի «Ռեալ Մադրիդի» շարքերը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
19-ամյա ֆուտբոլիստը, չնայած առաջարկներ է ունեցել Լա լիգան ներկայացնող այլ ակումբներից, ցանկացել է տեղափոխվել միայն «Ռեալ Մադրիդ» և «սերուցքայինների» հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու։
Հաղորդվում է, որ Ժերեմի դե Լեոնը դառնալու է «արքայական» ակումբի պատմության առաջին պուերտոռիկացի ֆուտբոլիստը։
Հավելենք, որ Ժերեմի դե Լեոնը «Կաստելիոնի» սան է, որի կազմում անցկացրել է 45 հանդիպում` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխնացման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժերեմի դե Լեոն, Կաստելիոն, Ռեալ Մադրիդ, Սեգունդա Բ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո