Ռեալի ներկայացուցիչը Փարիզում է և ՊՍԺ-ի հետ բանակցում է Նեյմարի համար
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ ակումբից:
Ինչպես հայտնում է Marca-ն, «սերուցքայինների» ներկայացուցիչը ժամանել է Փարիզ, որպեսզի բանակցի բրազիլացու տրանսֆերի համար:
Մոտ ժամերս ակումբների ներկայացուցիչները հանդիպել են, որպեսզի քննարկեն Նեյմարի հնարավոր տեղափոխությունը:
Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև «Բարսելոնան»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «մայրաաղաքայինները» հրաժարվել էին Նեյմարին բաց թողնել «Ռեալ» Գարեթ Բեյլի, Խամես Ռոդրիգեսի,Կեյլոր Նավասի և 100 մլն եվրոյի դիմաց: