Ռեալի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ ապաքինվել են վնասվածքից
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալ Մադրիդի» մի շարք առանցքային ֆուտբոլիստներ ապաքինվել են վնասվածքից։
Վինիսիուսը, Էդուարդո Կամավինգան, Դանի Կարվախալը և թիմի նորեկ Արդա Գյուլերն ապաքինվել են վնասվածքից և դեկտեմբերի 29-ին մարզվել են ընդհանուր խմբի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` վերոնշյալ ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել «արքայական» ակումբի արդեն հաջորդ հանդիպմանը, որի շրջանակում «սերուցքայինները» հունվարի 3-ին Լա լիգայի 19-րդ տուրում կմրցեն «Մալյորկայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արդա Գյուլեր, Դանի Կարվախալ, Էդուարդո Կամավինգա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, Ֆաբրիցո Ռոմանո