Ռեալի համակարգի չորս ֆուտբոլիստներ ձերբակալվել են
«Ռեալ Մադրիդի» չորս ֆուտբոլիստներ ձերբակալվել են։
«Արքայական» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Կաստիլիայի» մեկ և «Ռեալ Մադրիդ C»-ի երեք ֆուտբոլիստներ ցուցմունք են տվել Քաղաքացիական գվարդիայի առջև` WhatsApp հավելվածի միջոցով սեռական բնույթի տեսանյութ տարածելու կասկածանքով։
«Սերուցքայինները» նաև նշել են, որ երբ ակումբը մանրամասն ծանոթանա փաստերին, համապատասխան միջոցներ կձեռնարկի։
Mundo Deportivo-ն տեղեկացնում է, հետաքննությունն իրականացնում է Լաս Պալմասի ոստիկանությունը։
Այս ամենն սկսվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 6-ին անչափահաս աղջկա մայրը բողոք է ներկայացրել ոստիկանություն:
Այդ կինը պնդում է, որ կասկածյալներից մեկը տեսագրել է իր դստեր սեքսուալ բնույթի տեսանյութը, այնուհետև տարածել է այն:
Մեղադրյալների անունները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ սկանդալում կարող են ներգրավված լինել նաև այլ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ «Ռեալի» հիմնական կազմի խաղացողներ։
AS-ը հայտնում է, որ, ըստ Իսպանիայի քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի, այս գործի շրջանակում մեղադրյալներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Եթե տուժողը չի տվել իր համաձայնությունը նկարահանում իրականացնելու համար, ապա նախատեսվում է ազատազրկում 2,5-4 տարի ժամկետով, սակայն տեսահոլովակի տարածման պատճառով ժամկետն ավելանում է մինչև 3,5-5 տարի։
Տվյալ դեպքում նկարահանողին նույնպես պատիժ է հասնում` 18-24 ամսվա աշխատավարձի չափով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռեալ Մադրիդ