Ռեալի դարպասապահի յուրօրինակ ամուսնության առաջարկը
Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», ներկա պահին վարձավճարով հանդես է գալիս «Վալյադոլիդի» կազմում։
Դարպասապահը յուրօրինակ ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ 20-ամյա դարպասապահը իր սիրելիին՝ Անաստասիային, դեկտեմբերի 25-ին՝ կաթոլիկների Սուրբբ ծնունդի օրը, կանչել է մարզադաշտ, ծնկի է իջել նրա առջև և նրան ամուսնության առաջարկ է արել։ Անդրեյը instagram-ում հրապարակել է նկար և գրել է «si», որն իսպաներենից թարգմանած նշանակում է «այո»։
# Անդրեյ-Լունին, Ռեալ Մադրիդ, Վալյադոլիդ