Ռեալը վերջին 15 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել. AS-ի հետաքրքիր վիճակագրական տվյալները

Ռեալը վերջին 15 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել. AS-ի հետաքրքիր վիճակագրական տվյալները

11/01/2021 - 11:22

Իսպանական հեղինակավոր AS պարբրականը «Ռեալի» վերաբերյալ հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել։

Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «արքայական» ակումբը չկարողացավ գրավել «Օսասունայի» դարպասը և գրանցվեց 0։0 հաշիվը։ Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալն» արդեն չորրորդ անգամ չի կարողանում գոլ խփել մրցակցիների դարպասը։ Լա լիգայի 18 հանդիպման շրջանակում նման դեպք պատահել է 3 անգամ, իսկ ՉԼ-ում՝ 1 անգամ, երբ «Ռեալը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով զիջեց «Շախտյորին»։

Հատկանշական է, որ 2015/16-2017/18 մրցաշրջանների ընթացքում «Ռեալը» 73 հանդիպում անընդմեջ դառնում էր գոլի հեղինակ։

Այն բանից հետո, երբ Զինեդին Զիդանը երկրորդ անգամ գլխավորեց «Ռեալը», ակումբը 86 հանդիպում է անցկացրել, որոնցից 15-ում չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը։ Այդ ընթացքում մադրիդյան ակումբը 8 անգամ խաղերն ավարտել է 0։0 հաշվով։ Զիդանի մադրիդյան առաջին փուլում «Ռեալը» 149 խաղում ընդամենը 9 անգամ է խաղադաշտից հեռացել առանց գոլ խփելու։

Լա լիգայի 2020/21 մրցաշրջանի շրջանակում «սերուցքայինները», անցկացրած 18 խաղում, խփել են 30 գնդակը, ինչը 2018/19 մրցաշրջանից ի վեր վատագույն ցուցանիշն է։ Այն ժամանակ ակումբը խփել էր 26 գոլ, իսկ ավելի վատ եղել է միայն 2007 թվականին։

Օրացուցային 2017 թվականին «Ռեալը» խփել է 157 գոլ, 2018 թվականին (Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի կազմում հանդես է եկել մինչև այդ թվականի հունիս)՝ 142 գոլ, 2019 թվականին՝ 100, իսկ 2020 թվականին՝ 91 գոլ, ինչը 2005 թվականից ի վեր դարձել է ակումբի վատագույն ցուցանիշը։

«Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ 503 խաղում խփել է 1385 գոլ (միջինը մեկ խաղում 2․7 գոլ), իսկ նրա հեռանալուց հետո 136 խաղում՝ 241 գոլ (1․8 գոլ)

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023