Ռեալը վերջին 11 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել
Երեկ՝ օգոստոսի 7-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:
«Արքայական» ակումբը դիմակայության առաջին խաղում նույնպես պարտվել էր նույն հաշվով։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, վերջին անգամ «Ռեալը» ՉԼ փլեյ-օֆֆ երկու խաղերն էլ պարտվել է 2008/09 մրցաշրջանում, երբ մադրիդյան ակումբը մրցում էր «Լիվերպուլի» դեմ։ Այդ ժամանակ մերսիսայդյան ակումբը հյուրընկալվելիս հաղթեց 1։0 հաշվով, իսկ սեփական հարկի տակ՝ 4։0։
# Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ