Ռեալը սահմանել է Իսկոյի հրաժարագինը
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարծես թե ակումբից հեռանալու որոշում է կայացրել։ Այդ մասին տեղեկանցում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալը «բլանկոսի» ղեկավարությանը տեղյակ է պահել, որ Իսկոն հունվարին ցանկանում է հեռանալ։ «Ռեալն» իր հերթին պատրաստ է բաց թողնել 28-ամյա կիսապաշտպանին։ Մադրդյան ակումբը, սակայն, խաղացողի վաճառքից ցանկանում է ստանալ 60-70 մլն եվրո գումար։
AS-ի տեղեկություններով էլ, Իսկոյի նման որոշում կայացնելու պատճառը Զինեդին Զիդանի հետ լարված հարաբերություններ ունենալն է, ով ֆուտբոլիստին բավարար խաժամանակ չի տրամադրում։
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը «Ռեալի» գույները պաշտպանում է 2013 թվականից և մինչ այս պահը ակումբի կազմում անցկացրել է 313 հանդիպում՝ դառնալով 51 գոլի և 54 գոլային փոխանցման հեղինակ։
# Զինեդին-Զիդան, Իսկո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ