Ռեալը Ռայոլայի պատճառով հրաժարվել է Հալանդին ձեռք բերելու մտքից
«Ռեալը» հրաժարվել է «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու մտքից։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Հալանդին ձեռք բերելու մտիքց հրաժարվելու պատճառը եղել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի ու խաղացողի հոր ֆինանսական մեծ պահանջներն են։ «Ռեալը» բարձր է գնահատում նորվեգացի ֆուտբոլիստի հնարավորությունները, սակայն ստեղծված ֆինանսական ճգնաժամի պայմաններում «արքայական» ակումբը չի պատրաստվում մեծ գումար ծախսել այդ տրանսֆերի վրա։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը «Բորուսիայի» շարքերը համալրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ընդհանուր առմամբ գերմանական ակումբը խաղացողի տրանսֆերի համար վճարել է 45 մլն եվրո, որից 20-ը՝ «Զալցբուրգին»։
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մինո Ռայոլա, Ռեալ Մադրիդ