Ռեալը պատրաստ է պայմանագիր կնքել Մբապեի հետ, եթե վերջինս ներողություն խնդրի իր պահվածքի համար
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շարունակում է մնալ «Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է As-ն, «արքայական» ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի փորձելու գնել ֆրանսիացի հարձակվողին, քանի որ գործարքը «սերուցքայինների» համար բավական թանկ կարժենա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը շարունակում է հետևել 24-ամյա ֆուտբոլիստի խաղին և նրան ձեռք կբերի, եթե ֆուտբոլիստը շուկայում ավելի հասանելի լինի:
Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության համար կա երկու նախապայման: Առաջին՝ տրանսֆերը պետք է լինի անվճար, ինչը հնարավոր է միայն 2024 թ. հունիսի 30-ից հետո:
Հատկանշական է, որ Մբապեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, սակայն ունի հատուկ կետ, որը թույլ կտա ֆրանսիացի հարձակվողին խզել այն ու ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ:
Երկրորդ՝ Մբապեն պետք է հրապարակայնորեն ընդունի, որ սխալ է վարվել «Ռեալի» հանդեպ՝ 2022 թ. ամռանը հրաժարվելով համալրել «արքայական» ակումբի շարքերը:
Այդ ժամանակ Մբապեն առավել քան մոտ էր մադրիդյան ակումբ տեղափոխությանը և մինչ վերջ հանրությանը պարզ չէր, թե ինչ ընտրություն կկատարի ֆրանսիացի հարձակվողը, սակայն նա, ի վերջո, որոշեց երկարաձգել պայմանագիրը «Պարի Սեն-Ժերմենի» հետ:
Հավելենք, որ «Ռեալին» Մբապեին ձեռք բերելու գաղափարան ավելի է դուր գալիս, քան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, ում «արքայական» ակումբում համարում են հիասքանչ գոլահար, սակայն ոչ այնքան խարիզմատիկ ֆուտբոլիստ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Լիգա-1, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ