Ռեալը պատրաստ է անչափ ցածր գնով Ազարին վաճառել Չելսիին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էդեն Ազարը, հնարավոր է, շուտով վերադառնա «Չելսի»։
Բելգիացի ֆուտբոլիստը «Ռեալ» տեղափոխվելուց հետո ոչ մի կերպ չի կարողանում արդարացնել մադրիդյան ակումբի մարզչական շտաբի սպասելիքները` ստանալով նաև տարատեսակ վնասվածքներ։
30-ամյա ֆուտբոլիստը երբ վնասվածք չունի և դուրս է գալիս դաշտ, նույնիսկ այդ ժամանակ իրեն չի կարողանում դրսևորել այնպես, ինչպես բոլորը սպասում են։
Ինչպես տեղեկացնում է The Transfer Exchange Show-ն, «սերուցքայինների» ղեկավարները, հաշվի առնելով ակումբի ոչ այնքան բարվոք ֆինանսական վիճակը, մտադիր են մոտ ժամանակներս վաճառել Ազարին։
Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալը» պատրաստ է ընդամենը 27 մլն եվրոյի դիմաց Ազարին վաճառել նրա նախկին ակումբին` «Չելսիին»։
Այդ կերպ «արքայական» ակումբը մտադիր է էականորեն կրճատել ինչպես տրանսֆերային, այնպես էլ աշխատավարձերի բյուջեն, քանի որ «Ռեաշը» վերջերս 225 մլն եվրո վարկ է վերցրել` «Սաբտիագո Բերնաբեու» մարզադաշտի խոտածածկի ջերմոցի կառուցման համար։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «Ռեալի» շարքերը համալրել է 2019 թ. ամռանը. այդ ժամանակ մադրիդյան ակումբը բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Չելսիին» վճարել է115 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեն-Ազար, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ