«Ռեալը» պատրաստ է 165 միլիոն առաջարկել «Բավարիայի» աստղի համար
«Ռեալը» պատրաստ է 165 միլիոն առաջարկել «Բավարիայի» աստղի համար
10/04/2026 - 12:02

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկի կայքը։

«Արքայական» ակումբը մտադիր է ամռանն ակտիվ քայլեր ձեռնարկել` ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

«Լոս բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հիացած է 24-ամյա եզրային կիսապաշտպանի խաղով։ Մադրիդյան գրանդը պատրաստ է «Բավարիային»։ 160-165 միլիոն եվրո առաջարկել նրա տեղափոխության համար։

Մյունխենյան գրանդն էլ հասկացրել է, որ իր ֆուտբոլիստի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի նվազագույնը 200 միլիոն եվրո։

Եթե գործարքը կայանա, կգրանցվի «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն ու կգերազանցի Ջուդ Բելինգհեմի ռեկորդը, որի տեղափոխության համար իսպանական ակումբը 2023թ. ամռանը 127 միլիոն եվրո է վճարել Դորտմունդի «Բորուսիային»։

Մայքլ Օլիսեն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 41 խաղում խփել է 16 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026