Ռեալը շուտով կհայտարարի առաջատար երկու ֆուտբոլիստների հետ պայմանագրի երկարաձգման մասին
«Ռեալ Մադրիդն» անում է ամեն ինչ, որպեսզի մոտ ժամանակներս երկարաձգի պայմանագիրն Էդուարդո Կամավինգայի և Վինիսիուսի հետ։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբը Կամավինգայի հետ վերջնական համաձայնության է հասել։
Կողմերը նոր պայմանագիրը կնքելու են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ ֆրանսիացի կիսապաշտպանի հրաժարագինը կլինի 1 մլրդ եվրո։
Ինսայդեր Նիկոլո Սկիրային էլ հայտնի է դարձել, որ «սերուցքայինները» նոր պայմանագիր են կնքելու նաև Վինիսիուսի հետ, որը նույնպես նախատեսված կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Ակնկալվում է, որ բրազիլացի հարձակվողի աշխատավարձն էականորեն կբարձրանա։
Հավելենք, որ Կամավինգան «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2021 թ. օգոստոսից` անցկացրած 110 խաղում դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Վինիսիուսին, ապա վերջինս մադրիդյան ակումբի գույները պաշտպանում է 2018 թ. հուլիսից, որի կազմում անցկացրել է 232 հանդիպում` դառնալով 62 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդո Կամավինգա, Նիկոլո Սկիրա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո