Ռեալը մտահոգված է Մբապեին ձեռք բերելու հարցում․ Տուխելի հեռանալը վտանգում է տրանսֆերի կայացմանը
Մադրիդի «Ռեալը» մտահոգված է «ՊՍԺ»-ում մարզչական փոփոխություններով։ Ինչպես հաղորդում է AS-ը, ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն վատ հարաբերությունների ուներ այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։
Դրանից ցանկանում էր առավելագույնս օգտվել «արքայական» ակումբը և արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիացի տաղանդին հրավիրել իր շարքերը
Այժմ արդեն փաստ է, որ Տուխելն այլևս փարիզյան ակումբի ղեկին չէ։ «Ռեալը» մտահոգված է, որ Մաուրիսիո Պոչետինոյի գալով, կարող են հարթվել բոլոր տարաձայնությունները, վտանգելով, Մբապեի՝ Մադրիդ տեղափոխությունը։
Խաղացողի պայամագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը, և «Ռեալը» ցանկանում էր օգտվել դրանից։ Մադրիդյան ակումբը մտադիր էր 2021 թվականի ամռանը Մբապեին ձեռք բերելու քայլեր ձեռնարկել, երբ խաղացողի պայմանագիր ավարտին կմնա 1 տարի։ «Ռեալի»՝ ֆուտբոլիստին ձեռք բերելու ծրագիրն այն էր, որ Մբապեն փարիզյան ակումբի վրա ճնշում կգործադրի և կստիպի, որ իրեն հարմար գնով վաճառեն։ Նման կերպով «Ռեալը» 2019 թվակաին ամռանը ձեռք բերեց նաև Էդեն Ազարին։
Բացի դրանից, «Ռեալը» ինքն էր ցանկանում իր թիմ հրավիրել Մաուրիսիո Պոչետինոյին, ինչը նույնպես կարող է խոչընդոտել, որ Մբապեի տրանսֆերը կայանա։
# Թոմաս ՏՈւխել, Կիլիան-Մբապե, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ