Ռեալը Մ-17 թիմի մարզչին հեռացրել է Բարսելոնային շնորհակալական նամակ գրելու պատճառով
«Ռեալ Մադրիդը» Մ-17 թիմի գլխավոր մարզիչ Ադրիա Դիասին որոշել է հեռացնել աշխատանքից «Բարսելոնային» շնորհակալական նամակ գրելու պատճառով։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Դիասը պաշտոնանկ է արվել աշխատանքի ընդունվելուց ընդամենը մի քանի ամիս անց։
Նշվում է, որ Դիասը 2015-19 թթ. «Բարսելոնայի» մանկապատանեկան թիմերում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
Տվյալ նամակում Դիասը իր համակրանքն ու երախտագիտությունն է հայտնել կատալոնական ակումբին։
Հայտնի է, որ «Բարսելոնան» ժամանակին աջակցել է Դիասին դժվարին շրջանում, երբ նրա մայրը քաղցկեղ ուներ։
Հաղորդվում է, որ «արքայական» ակումբը կշարունակի վճարել Դիասի աշխատավարձը քանի որ կողմերը սույն թվականի հուլիսին 1 տարվա պայմանագիր էին կնքել։
Հատկանշական է` մի շարք աղբյուրներ հայտնում են, որ Դիասն անձամբ է ցանկացել հեռանալ «Ռեալից», որպեսզի գլխավորի «Լեգանեսի» ակադեմիան։
Այդուհանդերձ, The Athletic-ը հաստատում է, որ Դիասի` «Լեգանես» տեղափոխությունը կազմակերպվել է հենց «Ռեալի» կողմից` որպես փոխհատուցում նրա` աշխատանքից հեռացվելու հետ կապված։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրիա Դիաս, Բարսելոնա, Լեգանես, Ռեալ Մադրիդ, Ռեալ Մադրիդ Մ-17