Ռեալը հետաքրքրված է Լիգա 1-ի լավագույն ռմբարկուի ծառայություններով
Ֆրանսիական «Լիլի» կենտրոնական հարձակվող Ջոնաթան Դևիդը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալն» այն ակումբների թվում է, որը լրջորեն հերաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբի ղեկավարությունը ցանկանում է 2022 թ. ամռանը լրջորեն ամրապնդել թիմի կազմը և մտադիր է պայմանագիր կնքել երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների հետ, ովքեր Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ ավելի կզարգանան ու կկատարելագործվեն։
Դևիդի` «սերուցքայինների» շարքերը համալրելուն կարող է նպաստել նաև այն փաստը, որ «Լիլը» ցանկանում է վերադարձնել Էդեն Ազարին և բացառված չէ, որ «Ռեալն» ու ֆրանսիական ակումբը փոխանակում իրականացնեն։
Ազարը «Լիլի» կազմում հանդես է եկել 2008-2012 թթ., ինչից հետո տեղափոխվել է «Չելսի»։
Ավելի վաղ կանադացի հարձակվողի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը վերջին մրցաշրջանն է անցկացնում «Լիլի» կազմում, և նա պատրաստ լսել առաջարկներ այլ ակումբներից։
Խոսակցություններ կան, որ Դևիդի ծառայություններով հետաքրքրված են նաև Բունդեսլիգայի, Ա սերիայի և Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ։
Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ի ընթացիկ մրցշրջանում անցկացրած 19 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ և գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեն-Ազար, Լիլ, Ջոնաթան Դևիդ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ