«Ռեալը» խոշոր գումար է ստացել «Միլանի» ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից 📸
«Բորնմութը» «Միլանից» ձեռք է բերել Ալեքս Խիմենեսի տրանսֆերային իրավունքը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «բալերը» իսպանացի խաղացողի տեղափոխության համար «ռոսոներիին» վճարել են 18,5 միլիոն եվրո։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում հաստատում է, որ գումարի 50 տոկոսոն ստացել է Խիմենեսի նախկին ակումբը` Մադրիդի «Ռեալը»։
Իսպանացի ֆուտբոլիսն «արքայական» ակումբի համակարգում եղել է 2012-2023 թվականներին։ Նա մադրիդյան գրանդի հիմնական թիմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։
20-ամյա վինգերը «Միլան» էր տեղափոխվել 2023թ. հուլիսին, 34 խաղում կատարել է 2 ասիստ։ «Ռեալը» նրա հեռանալուց վաստակեց ընդհանուր 14,25 միլիոն եվրո։
Խիմենեսը 2025թ. սեպտեմբերից վարձավճարով արդեն հանդես էր գալսի «Բորնմութում», 23 խաղում գրանցել է 1 գոլ ու 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալեքս Խիմենես, Բորնմութ, Միլան, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ