«Ռեալը» լուրջ կորուստներով է մոտենում «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում կմրցի «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
«Արքայական» ակումբը կորուստներով է մոտեցել հանդիպմանը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ մադրիդյան գրանդից հանիդպումը բաց կթողնեն դարպասապահ Տիբո Կուրտուան, կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ու հարձակվող Կիլիան Մբապեն։
Մբապեն հանդիպումը բաց է թողնելու ատամի հեռացման պատճառով։ Նախորդ գիշեր ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է։
Կուրտուան և Վալվերդեն մարզչական շտաբի որոշմամբ հանգստի հնարավորություն են ստացել և չեն ընդգրկվել «Ռեալի» հայտացուցակում։
Բացի վերոնշյալ խաղացողներից, իր թիմին չի կարող օգնել նաև պաշտպան Խեսուս Վայլեխոն, որը մկանային վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով։
Հավելենք, որ «Ռեալ Սոսիեդադ» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին` Երևանի ժամանակով 00:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Իսպանիայի հավաքական, Խեսուս Վալյեխո, Կիլիան-Մբապե, Ռեալ Մադրիդ, Ռեալ Սոսիեդադ, Տիբո-Կուրտուա, Ֆեդերիկո Վալվերդե