Ռեալը, Բարսելոնան, Ատլետիկոն  և Վալենսիան միասին վերցրած վաճառել են ընդամենը 1000 տոմս

Ռեալը, Բարսելոնան, Ատլետիկոն և Վալենսիան միասին վերցրած վաճառել են ընդամենը 1000 տոմս

06/01/2020 - 23:16

Իսպանիայի սուպերգավաթի նոր ձևաչափը չի վայելու թիմերի երկրպագուների մասայականությունը։

Ինչպես տեղեկացնում է El Mundo-ն, իսպանական չորս ակումբները՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Վալենսիան», որոնք մասնակցելու են մրցաշարին, վաճառել են իրենց նախատեսված 12000 տոմսերից ընդամենը 9%, որը կազմում է 1076 տոմս։ «Ռեալի» երկրպագուները ձեռք են բերել 700 տոմս, «Բարսելոնայի» երկրպագուները՝ 300 տոմս, «Ատլետիկոյի» երկրպագուները՝ 50, իսկ «Վալենսիայի» երկրպագուները՝ ընդամենը 26 տոմս։ Մնացած տոմսերը վաճառքի են դրվել Սաուդյան Արաբիայի տոմսարկղերում։

Ընդ որում՝ ուշադրության է արժանի այն փաստը, որ «Ռեալը» առանձնանում է նրանով, որ իր տոմսերի մեծ բաժանել է արաբական գործընկերներին, և քիչ թվով տոմսեր է բաժին հասել իսպանացիներին։

Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթն առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով՝ «Չորսի եզրափակիչ»։ Մրցաշարը կկայանա Սուդյան Արաբիայում հունվարի 8-12-ը։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023